▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆիի հացադուլային առաջին երազը...

Րաֆֆիի հացադուլային առաջին երազը...

Ապրիլի 8-ն է, գեղեցիկ, հիասքանչ, պարզ, արեւոտ, գարնանային եղանակ: Հանկարծ,«Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմի ծաղիկ քաղող աղջնակի նման թռվռալով, լեզուն շարժելով իրեն է մոտենում եւ համբուրում Զարուհուհին՝ նիզակը ձեռքին, Ժաննա Դ՛Արկի հագուստով ու ասում. «Բարեւ նախագահ, Սերժ Սարգսյանը բացարկ է հայտնել, շնորհավորում եմ»:
Ինքը շտապ կանգնում է ամբողջ հասակով մեկ, այդ պահին մի քանի լրագրող-լրագրողուհիներ կախվում են փեշերից փորձում հարցազրույց վերցնել, սակայն ինքը բնականաբար բարկացած, խիստ, նախագահավայել, պահանջում է հեռու գնալ: Լրագրողները վախվորած, սսկված, սուսուփուս, «ծեծված շան նման» կողք են քաշվում:
Նույն պահին իրեն են մոտենում  «Երեք հրացանակիրները»  Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանն ու Ստյոպա Սաֆարյանը լավաշով փաթաթած խորովածով, քյաբաբով: Ինքը մի լավ ուտում, կշտանում է եւ կողքի ոստիկանին հրահանգում իրեն ծառայական մեքենայով տանել Բաղրամյան 26: Ոստիկանը հրաժարվում է, ինքը շտապ զանգում է ոստիկանապետին.…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more