▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին այն խարիզմատիկ լիդերը չէ, որ համախմբի մյուս առաջնորդներին

Մի մեղադրեք Րաֆֆուն,  չէ՞ որ նա ուրիշ ճանապարհ չունի և դեռ շարունակելու է ամպագոռգոռ ելույթները: Նա բոլորից էլ լավ է հասկանում՝ եթե ավագանու ընտրություններին նրան չմիանան ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն և մասնակցեն առանձին, ապա նրա կուսակցությունը կլինի 3-րդ տեղում: Նրանք այսօր ցանկանում են շատ մարդ հավաքել ոչ թե իշխանությանը ինչ-որ բան պարտադրելու, այլ ընդդիմությանը և այլընտրանքին ցույց տալու իրենց ուժը, որպեսզի բոլորը սատարեն Րաֆֆուն և միանան «Ժառանգությանը»: Բայց բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ այդ միացումը չի լինի` ինչքան ցանկանում եմ պատկերացնել Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին Րաֆֆու հետևը կանգնած, մի տեսակ չի ստացվում: Րաֆֆին այդ խարիզմատիկ լիդերը չէ, որ համախմբի մյուս առաջնորդներին իր կողքը, և դա գիտեն բոլորը: Այո՛, Րաֆֆին լավ մարդ է, բայց լավ մարդ չի նշանակում ուժեղ առաջնորդ: Դա է պատճառը, որ Րաֆֆին վերջնաժամկետ է ներկայացնում մինչև հաջորդ ընտրություններ, քանի որ ավագանու ընտրություններին մնալու են իրենց 6-7%-ով:

Համլետ Թադևոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more