▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռանդոմիկներ ջան, պետգաղտնիք սլիվ անելու համար դատում են»

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովիկ Աղազարյանի թիմակիցները` մասնավորապես ՔՊ խմբակցության ղեկավարը, ասում է, որ Աղազարյանին խմբակցությունից հեռացրել են պետգաղտնիք պարունակող արտահոսք կազմակերպելու համար:
Ռանդոմիկներ ջան, պետգաղտնիք սլիվ անելու համար դատում են, և փորձում են պարզել հնարավոր փոխկապակցված այլ ռանդոմ դեմքերի:
Չի բացառվում, որ վերջում պարզվի, որ Հովիկի նախկին աստվածն էլ ուղղակի կամ անուղղակի կապ ունի այդ ամենի հետ, քանի-որ ժամանակին հա՛մ դեղին մամուլի խմբագիր է եղել, հա՛մ էլ թրաշվել է»:

***

«Հովիկ Աղազարյանն ինչպե՞ս է արձագանքել կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի մեղադրանքին»,- ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղվեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, ինչին նա պատասխանեց. «Վարչության նիստի ժամանակ ինքը չի հերքել: Տեղեկատվությունը գաղտնագրված է, բնականաբար, պատգամավորները և այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են ծանոթանալ դրան, բայց իրավունք չունեն դա հրապարակել»: Այն հարցին, թե «վստա՞հ եք, որ Հովիկ Աղազարյանն է դա արել», Կոնջորյանը պատասխանեց. «Առնվազն այն կտորներով, որոնց մասին, որ խոսվել է վարչության նիստի ժամանակ, ինքը չի հերքել: Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որը վերաբերվում է ոչ թե ներքաղաքական, այլ նաև պետական, ազգային անվտանգության այլ հարցերի, ըստ էության արտահոսք է կազմակերպվել»,- ասաց Կոնջորյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Աղազարյանի հետ կապված այս դրվագները բացահայտվեցին վարչապետի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը չկատարելուց հետո, պատասխանեց․ «Տարբեր գործերով վարույթներ կային հարուցված, որտեղ նաև Հովիկ Աղազարյանի անունը այս կամ այն կերպ շոշափվում էր: Ըստ էության, երբ որ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակներում, դուրս են եկել նաև այլ ինֆորմացիաների վրա, և դրանք ի հայտ են եկել»:

***

Ինչպես հայտնի է՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Կուսակցության վարչության փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից «ԱրմԼուր»-ը փորձել է պարզել, թե ի՞նչ տեղեկատվության արտահոսքերի և բարոյական նորմերի խախտումների մասին է խոսքը։ «Ցավոք, սահմանափակված եմ մի շարք նորմերով՝ ամեն ինչ թափանցիկ մեր հանրությանը ներկայացնելու։ Կարծում եմ՝ արտահոսքերի մասով առնվազն դա էդքան էլ դժվար չէ կռահելն ու հասկանալը։ Ավել բան չեմ կարող ասել»,- նշել է Ալեքսանյանը։ Նա հստակ պատասխան չուներ՝ գլխավոր դատախազն ԱԺ կգա՞ Աղազարյանին անձեռնմխելիությունց զրկելու պահանջով։
Հիշեցնենք, որ Աղազարյանն այսօր հայտարարեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու մասին։
Անդրադառնալով հարցին, թե Աղազարյանի վրա երբևէ ճնշումներ եղե՞լ են, Ալեքսանյանը պատասխանեց․ «Չգիտեմ ի՞նչ ճնշումների մասին է խոսքը: Էդ ի՞նչ ճնշումներ են, եթե ոչ մանդատն ա վայր դնում, ոչ այլ բան»։

***

Հասրակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկ Զեյնալյանը պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսք չի արել, ինչպես նաև կոպտորեն չի խախտել հանրության բարոյական նորմերը, որովհետև կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջը և վայր է դրել իր մանդատը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more