Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի պետ Մանվել Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Լուրը հաստատում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ, Ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Սիփան Գագիկի Մովսիսյանը մահացել է հիվանդանոցում:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ու նշել, որ նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա:
Հայտնի է դարձել, որ Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը չի քննարկվելու մինչև սպանության գործով քննության ավարտը: