▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանի գո՞րծը

«1in.am» - ի փոխանցմամբ  Հայաստանյան «Հակակոռուպցիոն» կենտրոնն ակտիվ աշխատանքային փուլում է, հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին փաստերն ու փաստաթղթերն է ուղարկում երկրներ, որտեղ այդ գործարքներն իրականացվում են: Այս մասին այսօր «1in.am» - ի հետ զրույցում ասել է  «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիոն» կենտրոնի նախաձեռնող Գառնիկ Մարգարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ աշխատում են «Հակակոռուպցիոն» կառույցների հետ ողջ աշխարհում: «Հիմա արդեն սպասում ենք պատասխանների, առաջին փաստաթղթերը կան, նյութեր ենք իրենց ուղարկելու պաշտոնյաների գործարքների մասին, թե ով որտեղ ինչ ունի»,- նշել է նա: 

Հարցին՝ ինչո՞ւ են ՌԴ իրավապահ մարմինները և ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը» լռում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին՝ պատասխանեց, որ քննություն է գնում, ստուգումներ են ընթանում, իսկ ստուգման ժամանակ ոչ մեկը ոչ մի ինֆորմացիա իրավունք չունի տալու: «Եվ Քոչարյանի գործի դեպքում, և այլ գործեր էլ կան, որոնց մասին նպատակահարմար չէ խոսել այսօր»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more