|
Մեղադրանքները, թե Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, սուտ են, միաժամանակ, Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ճիշտ էր: Այս մասին NovostiNK-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ԼՂ-ի դեպքում բարդ իրավիճակում է հայտնվել։ Կողմերի և, առաջին հերթին, հայկական կողմի խնդրանքով Ղարաբաղում տեղակայելով իր խաղաղապահներին՝ Ռուսաստանը հետագայում չի ստացել մանդատ, որը թույլ կտար այդ խաղաղապահներին գործել, հավելում է Զատուլինը։ «Բացի այդ, ՀՀ վարչապետը 2022թ․ Պրահայի հայտարարությամբ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Կարելի է ինչ թերություն ասես գտնել ոչ միայն խաղաղապահ առաքելության, այլև ընդհանուր առմամբ Կովկասում Ռուսաստանի քաղաքական գծի իրականացման մեջ։ Ռուսաստանը շահագրգռված էր, որ ԼՂ-ի հայերն ապրեն իրենց տներում, որ ԼՂ-ն ձեռք բերի որոշակի պայմաններով անկախություն, կամ՝ եթե ոչ անկախություն, ապա գոնե այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար այնտեղ բնակվել հայերին և հանգիստ լինել թե՛ իրենց տների, թե՛ գերեզմանների, թե՛ վանքերի համար»,- ասել է Զատուլինը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել է Ադրբեջանին: |
«ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել, բայց Ղարաբաղը հանձնելու մեղադրանքները սուտ են»․ Զատուլին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


