▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն այսուհետ չի ճանաչելու հայկական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի, դիպլոմները

Panorama.am-ը, հղում անելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքին, գրում է, որ Ռուսաստանի  վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  հրամանագիր է ստորագրել, համաձայն որի այսուհետ Ռուսաստանում ճանաչվելու են միայն 23 երկրի 201 բուհերի դիպլոմներ: 

Ցուցակում այն համալսարաններն են, որոնք ներառված են ամենահեղինակավոր կրթական ռեյտինգային ցանկերում' «Academic Ranking of World Universities», «QS World University Rankings», «The Times Higher Education World University Rankings» և այլն:

Հայաստանի որևէ բուհ, այդ թվում և Երևանի պետական համալսարանի անունը ցուցակում չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more