Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն, ով վարել է «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան`Մոսկվայի մերձակայքում բախվելով երեխաներ տեղափոխող ավտոբուսին: Արդյունքում զոհվել էր 18 մարդ:
Այս փաստը բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանում և ՌԴ-ում:Դժգոհությունների ալիք բարձրացավ հատկապես այն ժամանակ, երբ համացանցում տարածվեց տեսանյութը, որտեղ երևում էր, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել կնոջ խալաթով:
Այսօր էլ հայտնի է դարձել, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք ներկայացնող դատախազը հայ է` Գայանե Գրիգորյան անունով:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, հաշվի առնելով փաստարկները, դատարանը որոշել է բավարարել հայցը` համաձայնելով քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի և պաշտոնական մեղադրանք ներկայացնող դատախազ Գայանե Գրիգորյանցի դիրքորոշմանը, այն է. «Մեղադրյալը լինելով ազատության մեջ` կարող է թաքնվել և ճնշում գործադրել քրեական գործի մասնակիցների վրա: Բացի այդ, Հարությունյանը ՀՀ քաղաքացի է և ՌԴ-ում չունի մշտական բնակության վայր», որոշել է. «Հաշվի առնելով Հարությունյանի` հասարակության համար վտանգավոր լինելը, ինչպես նաև այն, որ նա մեղադրվում է 3-րդ աստիճանի հանցանքի մեջ և պատիժ է նախատեսվում մինչև 7 տարի ազատազրկում, մեղմացուցիչ հանգամանքները հաշվի չառնել»: