ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է պաշտպանության պետական պատվեր կատարելիս առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի հունիսին, ՌԴ ՊՆ ջերմային օբյեկտների վերանորոգման պետական պաշտպանության պատվերը կատարելիս, պետական պայմանագրեր են կնքվել ՌԴ ՊՆ «ЦЖКУ» դաշնային պետական բյուջետային հիմնարկի հետ՝ Բալթյան նավատորմի օբյեկտներում ավելի քան 215 միլիոն ռուբլու աշխատանքներ կատարելու համար։ Նշվում է, որ Համբարձումյանը ներգրավվել է որպես ենթակապալառու այս աշխատանքների իրականացմանը։ |
ՌԴ Քննչական կոմիտեն քր․գործ է հարուցել հայ բիզնեսմենի նկատմամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet