▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռիսկեր կան, որ 6 ամսվա ընթացքում Նիկոլն այդ կիսանդրին կհանձնի Ադրբեջանին». Ղազարյան

Լրագրող Գոռ Մադոյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ ««Իրական» Հայաստանը առերեսվում է Հայոց պատմությանը»։

Էդգար Ղազարյանն էլ գրել է․ «Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին վեց ամսից կվերադարձվի Լոնդոնի թանգարան։ Ժամանակակից Անահիտներից ու՞մ կիսանդրին կցանկանայիք տեսնել դրա փոխարեն.

1. Անահիտ Մանասյանի,

2. Անահիտ Ավանեսյանի,

3. Ախուրյանցի Անոյի։

Հ.Գ. Ռիսկեր կան, որ վեց ամսվա ընթացքում Նիկոլն այդ կիսանդրին կհանձնի Ադրբեջանին` իրական Հայաստանում պատմական Հայաստանի հետքերը վերացնելու ծրագրի շրջանակներում»։

Հավելենք, որ ավելի վաղ  Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել, որում ինքն ու կինը` Աննա Հակոբյանը, կանգնած են Անահիտ դիցուհու գլխաքանդակի կողքին: «Բարի վերադարձ, Դիցուհի՛»,- գրել էր Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more