▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս հաքերները 2,5 միլիոն դոլար են պահանջում ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ սպառնալով ոչնչացնել նրանց տվյալների բազան

Թարմացված. Ռուս հաքերների այն հայտարարությունը, թե նրանք հարձակվել են ու կոտրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազաները, ստուգվում են համապատասխան կառույցների կողմից։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ «Մեր տրամադրության տակ է տվյալների բազան»,- հայտարարում են հաքերները՝ սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն, փոխանցում է «Ազատություն»-ը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել այս մասին հարցին։

Ամիսներ առաջ՝ հունիսին, ենթադրաբար նույն հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր։ Դրանք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չէին, կա՛մ ծանր էին աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more