▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական էստրադայի պրիմադոննան և Մաքսիմ Գալկինը երկվորյակներ են ունեցել

Այսօր ռուսական բոլոր լրատվամիջոցները հեղեղված են սենսացիոն լուրով: Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ընտանեկան կյանքում ուրախալի իրադարձություն է կատարվել, որն ապշեցրել է բոլորին:Ռուսական էստրադայի 64-ամյա Պրիմադոննան և 37-ամյա Մաքսիմ Գալկինը ծնող են դարձել: Նրանք ունեցել են զույգ երեխաներ՝ աղջիկ և տղա: Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն իրենց երեխաներին անվանակոչել են Գարրի և Ելիզավետա:Երեխաների ծնվելու փաստը մինչև վերջին պահը գաղտնի է պահվել: Փոքրիկներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Նրանք ծնվել են սեպտեմբերի 18-ին Մոսկվայի կլինիկաներից մեկում:

Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացել են 2 տարի առաջ, թեև միասին են ապրում արդեն 12 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more