Ռուսական մամուլի` իրադարձությունների մեկնաբանման երանգավորումը գնալով մեղմանում է: Եթե մինչ այդ անընդնհատ շրջանառվում էր վարորդի` հայ լինելու հանգամանքը և ամբողջ մեղքը բարդվում էր նրա վրա, ապա այժմ փորձում են գտնել նաև իրավիճակի առաջացման տեղական պատճառները:
Այսպես, պարզվում է, որ որ այդ խաչմերուկը միշտ վտանգավոր է եղել, և անընդհատ զոհեր են եղել: Տեղացի բնակիչները բազմիցս խնդրել են լուսացույց տեղադրել այդտեղ, սակայն անարդյունք:
Եվ միայն տասնութ մարդկանց կյանքի գնով ի վերջո ռուսական կառավարությունը որոշել է տեղադրել չարաբաստիկ լուսացույցը: