▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա արդեն արժանապատվության հարց է.Պետրոս Ղազարյան

 

Այսօր Երեւանի կենտրոնում շարունակվում էր  շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչների free car ակցիան: ilur.am-ի փոխանցմամբ ակցիային միացել է հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը, ով  նշել է, որ այս միջոցով նպատակ ունի ոչ այնքան քաղաքապետարանի վրա ճնշում գործել, որքան քաղաքացիների:

«Որ մարդիկ հասկանան, որ չի կարելի ամեն ինչ կուլ տալ: Որովհետեւ ընտրություններից առաջ մեր քաղաքապետն ասում էր, որ ուղեվարձը չի թանականալու: Ի՞նչը փոխվեց: Սա միայն հիսուն դրամի հարցը չէ: Երբ մարդիկ ընտրություններից առաջ ասում են՝ ոչինչ չի թանկանալու, իսկ ընտրություններից հետո թանկացնում են, սա արդեն արժանապատվության հարց է: Կցանկանայի, որ շատ մարդիկ գային, շատ երգիչներ կան, հայտնի մարդիկ, որ երգեր են երգում Երեւանի մասին, «մեռնում են» Երեւանի համար, կուզեի, որ մարդիկ գային, կողքներս կանգնեին: Ոչ մի հերոսական բան չկա, պարզապես ուզում ենք ցույց տալ, որ պետք չի գլխիկոր ենթարկվել ամեն ինչին», - ասել է Պետրոս Ղազարյանը:  

Հայկ Մարությանը երեկվա ակցիայից հետո բավական ոգեշնչված էր. նա համոզված է, որ նման ակցիաները ոչ միայն բողոք են արտահայտում անհիմն թանկացումների դեմ, այլեւ սովորեցնում են մարդկանց՝ օգնել միմյանց:

«Մարդիկ ասում են՝ ամոթ ա 150 դրամ չվճարելը: Ես այդ մարդկանց հարցնում եմ՝ իսկ ամոթ չի՞ վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինդ այդ 150-ը չունի», - ասաց դերասանը:

Մանրամասները՝ ilur.am-ի տեսանյութում.

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more