▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա է մեր կառավարությունը

 

Ազգային ժողովի քառօրյա վերջին մի նստաշրջանում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ: Կրթության եւ գիտության նախարար (ամոթ է ասելը) Արմեն Աշոտյանը զբաղվում էր Ֆեյսբուքում, լրատվական կայքերում ժամանակ սպանելով: Եվ ահա գտավ անչափ հետաքրքիր տեղեկատվություն: 2013թ. պետական բյուջեից էլ հետաքրքիր, կարեւոր ու նշանակալի: 
Գագիկ Ծառուկյանի կազմակերպած բոդիբիլդինգի մրցաշարի մասին է խոսքը: Արմեն Աշոտյանն աջուձախ ցուցադրում էր այլոց բոդիբիլդինգային տվյալները, ականջալուր անում, որ տեսեք` Ծառուկյանն էսպիսի բան է կազմակերպել: Իսկ ԱԺ-ում քննարկվում էր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, մեկ-մեկ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ամբիոնի մոտ գնում` պատգամավորների հարցին պատասխանելու: Միայն Աշոտյանի համար այդ օրը կհիշվի որպես բոդիբիլդինգով նշանավորված օր:
Սա է մեր կառավարությունը: Եվ վերջ:
Գրառումը՝ King Maestro-ի

Ազգային ժողովի քառօրյա վերջին մի նստաշրջանում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ: Կրթության եւ գիտության նախարար (ամոթ է ասելը) Արմեն Աշոտյանը զբաղվում էր Ֆեյսբուքում, լրատվական կայքերում ժամանակ սպանելով: Եվ ահա գտավ անչափ հետաքրքիր տեղեկատվություն: 2013թ. պետական բյուջեից էլ հետաքրքիր, կարեւոր ու նշանակալի: Գագիկ Ծառուկյանի կազմակերպած բոդիբիլդինգի մրցաշարի մասին է խոսքը: Արմեն Աշոտյանն աջուձախ ցուցադրում էր այլոց բոդիբիլդինգային տվյալները, ականջալուր անում, որ տեսեք` Ծառուկյանն էսպիսի բան է կազմակերպել: Իսկ ԱԺ-ում քննարկվում էր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, մեկ-մեկ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ամբիոնի մոտ գնում` պատգամավորների հարցին պատասխանելու:

Միայն Աշոտյանի համար այդ օրը կհիշվի որպես բոդիբիլդինգով նշանավորված օր:

Սա է մեր կառավարությունը:

Եվ վերջ:

Գրառումը՝ King Maestro-ի

72157632326212119

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more