▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սադախլո» անցակետում Թուրքիայից եկող 4-5 ավտոբուսի չեն թողնում մտնել Հայաստան.shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ կայքին  ահազանգել էր  Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորուհի Գոհար Հակոբյանը, ով հայտնել է , որ  արտակարգ իրավիճակ է Վրաստան-Հայաստան «Սադախլո» անցակետում.  4-5 ավտոբուսների չեն թողնում անցնել հայկական սահմանային անցակետը և գալ Հայաստան: Զանգահարող կինը նաև նշել է, որ իրենց շատ վատ են վերաբերվում, ինչը  սկսվում է վրացական անցակետում, որտեղ նրանցից մեծ գումարներ են վերցնում իբրև մաքսատուրք, ու ստիպում, որ իրենց հետ վերցրած անձնական իրերը իջեցնեն ավտոբուսից, բարձեն մեկ այլ ավտոմեքենայի, դրանով անցկացնեն սահմանը հետո նորից բարձեն ավտոբուս:

Նրա խոսքերով Թուրքիա-Վրաստան և Վրաստան-Հայաստան անցակետերում նման վերաբերմունքը սկսվել է մոտ 1 ամսից ավելի է, և հիմա իրենց մի կտոր ապրուստի հացն էլ են անասելի տանջանքներով վաստակում:

Տիկինը զարմանք էր հայտնում, ասելով. «Մենք անտեր շուն ենք, պետություն չունենք, որ մեզ պաշտպանի օգնի»:

Գ. Հակոբյանը ավելի շատ բողոքում էր հայկական անցակետում ստեղծված իրավիճակից, մեծ դժվարությամբ հասել են հայկական անցակետ ու այստեղ ևս ստիպում են մաքսատուրք վճարել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more