▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սաֆարի ինտերնացիոնալ»-ը սիրողական որս կազմակերպելու թույլտվություն ունի

«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն»  ՍՊԸ-ի  տնօրեն Արամ Մաթևոսյանը, տարածել է հաղորդագրություն՝ վերջին օրերին համացանցում տարածված որսի մասին տեսանյութի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզի պետական անտառային ֆոնդի տարածքներն օգտագործելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի թիվ 894-Ն որոշմամբ  «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն»  ՍՊԸ-ին  թույլատրվել է  Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող  և ընկերությանն հանձնված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական որս: Վերոհիշյալ որոշումով ամրագրված է նաև  համապատասխան կենդանատեսակների որսի թույլատվությունը:

Այս իրավական ակտերի հիման վրա էլ  ՍՊԸ-ն ծավալել է իր գործունեությունը, որի մասին տեսանյութը տարածվել էր համացանցում: Ընկերության տնօրինությունը պատրաստ է խնդրով շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ներկայացնել մեր համապատասխան գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի ողջ փաթեթը»:

Վերոնշյալ տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more