▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահման պահող մեր հայրենակիցներին ներկայացրինք Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագիրը. Արթուր Միքայելյան

Շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Սյունիքի մարզ։ Սյունեցիներին ներկայացվում է Սամվել Կարապետյանի ծրագիրը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը Սյունիք կատարած այցի տպավորություններով է կիսվել.

«Դավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ։

Սահման պահող մեր հայրենակիցներին ներկայացրինք Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագիրը։

Տնետուն գնացինք, շփվեցինք մեր հայրենակիցների հետ, հասկացանք, որ բոլորն ուզում են անառիկ սահման, պաշտպանված երկինք, ապահով կյանք։

Մեր այցերը շարունակական են լինելու, սիրելի հայրենակիցներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

info@asekose.am/095519696
Բլոգ more