▲ Դեպի վեր

Friday, 21.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Սահմանազատման հաջորդ փուլը` ՀՀ-Վրաստան-Ադրբեջան սահմանների հատման կետի հարևանությամբ․ Փաշինյան

Երևանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ վրացի գործընկերոջը նբերկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից մանրամասներ։

«Երկու երկրների միջև պայմանավորվածություն է  ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ քննարկումներին խոսել են նաև ՀՀ-Վրաստանի միջև սահմանազտման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ գործադրելու մասին։

***

«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայատարարությունների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։
Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանային ու արտատարածաշրջանային նախագծերում ներառականության ապահովումը. «Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց․ «Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին։ Վերահաստատում եմ, որ ՀՀ կառավարույթունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղման գործում»,- ասաց Փաշինյանը։

***

Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը խիստ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկու երկրների գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, այն ամուր հիմքերի վրա է և մեծ ներուժ ունի։

«ՀՀ-ն և Վրաստանը կարող են միասին հոգ տանել փոխադարձ, ազգային շահերի պաշտպանության համար, և Վրաստանը պատրաստ է իր լավագույն ջանքերը ձեռնարկել այս ուղղությամբ», հավելել է Կոբախիձեն՝ շեշտելով միմյանց ռազմավարական շահերի և տարածքային ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more