▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի աջակիցները կոչ են արել վտարել, վառել սփյուռքահայերին

«Այսօր քաղաքացիական շարժումն  արդարություն է պահանջում` կարևորելով օրենքի գերակայությունը: Օրինակ «Փակ շուկա»-ի դեպքում պահանջում ենք, որ գործի օրենքը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով քաղաքական վերջին զարգացումների մասին` ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Կարո Եղնուկյանը:

Անդրադառնալով  Հայաստանում սփյուռքահայերի նկատմամբ  տիրող մթնոլորտին` Կարո Եղնուկյանը փաստեց, որ այն բացասական է և իշխանական գործելաձևի արդյունք է.

«Սամվել Ալեքսանյանի աջակիցներն օրինակ կոչ էին անում վտարել, վառել սփյուռքահայերին: 1946 թվականին էլ կոմունիստական իշխանությունները փորձեցին «սեպ խրել» ` պիտակավորելով «ախպար» անունով»,-ասաց բանախոսը` կոչ անելով արտերկրում ապրող բոլոր հայերին վերադառնալ հայրենիք.

«Հայաստանը մեր բոլորինն է, եկե'ք և տեր կանգնեք»,-եզրափակեց Կարո Եղնուկյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more