Սամվել Ալեքսանյանի էժանագին «փիառ» քայլերը ոչ միայն դինոզավրային սկզբունքներով են, այլ հենց առաջնահերթ կասկածից հանում են իր իսկ պիղծ լինելը: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ «սրբազան» Սամվել Ալեքսանյանը իր առաքյալների հետ, հայրենասիրական բալասանին զոհ դարձած, բարեկարգում են «Եռաբլուր» պանթեոնի տարածքը, ծառատունկ կազմակերպում:
Ալեքսանյանն էլ իր ցածր ինտելեկտի ժայթքումների արդյունքում բարբաջում է, թե իբր նա առաջ է ընկել բոլորից և, հարգելով զոհված ազատամարտիկների շիրիմները, առավոտից երեկո մտածում է նրանց գերեզմանների բարեկարգման և ընտանիքներին օգնելու մասին:
Բայց ոչ ոք չհարցրեց սրբազանին, թե թիկունքի ետևում Նախիջևանը խորհրդանշող բլուրի վրա ահռելի «բեռլինյան պատը» ինչու է կառուցել, ինչ կապ ունի այն ծառատունկի կամ բարեկարգման հետ:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ այսօր երեկոյան, երբ մի քանի հոգով ուղևորվեցինք «Եռաբլուր» պանթեոն, մի քանի «ջիպ» ավտոմեքենա հսկում էին տարածքը և ամեն պատահական անցորդի «ռենգեն» անում: