▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանն է պետք մեր երկրին. Նարեկ Կարապետյան

Հայաստանին նոր, ուժեղ առաջնորդ է պետք, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Սամվել Կարապետյանն է պետք մեր երկրին այս պահին, որովհետև տնտեսական առումով մենք ունենք մեծ մարտահրավերներ։ Մեր երկրին բարեկեցություն բերելու համար իր կապերով, իր հնարավորություններով, միայն Սամվել Կարապետյանն է կարող մեծ փոփոխություն ապահովել»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա շեշտել է՝ Սամվել Կարապետյանն ունի մեծ կապեր,  մեծ հնարավորություններ, պատրաստ է երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծել։

«Անձնական շահ չհետապնդելով՝ նա պատրաստ է տանել այդ ամբողջ բեռը՝ անցնելով անգամ կալանքի միջով, որովհետև մենք արդեն հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Փոփոխություն է պետք՝ երկրում մեծ շրջադարձ կատարելու համար, հավելել է նա.

«Եվ այդ փոփոխությունը բերողը հայկական ամենամեծ կառույցի փորձ ունեցող մարդը կարող է լինել։ Սամվել Կարապետյանը պատրաստ է»։

info@asekose.am/095519696
Բլոգ more