Հայ ժողովուրդը կամաց-կամաց կորցնում է իր երբեմնի ՏԱՂԱՆԴԸ. Մասնավորապես 90 ականներին ազգիս մեծամասնությունը մասնագիտացել էր շենքին մոտիկ հիմնարկից լույս գողանալու մեջ, այն տարիների դա ընդունված բան էր, քանզի այլ տարբերակ չկար: Հիմա համարյա թե նույն բանն է, չի բարձրանում աշխատավարձ, ավելանում են հարկերը և ԲՆԱԿԱՆ է, որ նորմալ է, երբ գնալով ավելանում են այն քաղաքացիների թիվը, ովքեր ԹՔԱԾ ունեն բոլորի ու ԱՄԵՆ ԻՆՉԻ վրա: Իսկ երբ վիճակն այդպիսին է, ապա մարդն ընդունակ է ամեն ինչի, ԱՆՆՈՐՄԱԼ է այն մարդը, ով հանգիստ է, երբ չի կարողնաում տաք պայմաններ ապահովել իր երեխայի համար, ուստի, անձամբ ես շատ դրական կվերաբերվեմ, եթե իմանամ, որ Հայաստանում էլի սկսել են լույս գողանալ, ասեմ ավելին, պատրաստ եմ ֆեյսբուքի իմ պատին տեղադրել ԳԱԶԻ հաշվիչը կանգնեցնելու ՁևԵՐԻ մասին տեղեկատվություն: Արդեն էլ տեղ չկա, ես ամեն օր տեսնում եմ իրեն ՆՎԱՍՏԱՑԱԾ զգացող հայ ծնողի, ով այս վիճակից ուղղակի գժվում է: Առավել ևս, որ և էլ. ցանցերը և հայռուսգաարդը ռուսական (այսինքն ոչ ազգային, կամ պետական) ընկերություն է, ապա ԱՄԵՆ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ իրանց քցելը, իրենց վրայից տանելը ՃԻՇՏ ՔԱՅԼ Է ու արդարացված: Ուստի հայ ժողովրդի ռեակցիան բնական կլինի, եթե թաղերուպ սկսեն ծեծել ստուգող տեուչների, գողանան լույս և քյադակ խաղան գազի հաշվիչների գխին: Ահա սա կլինի հայ ժողովրդի իրական պատասխանը թանկացումներին, ոչ թե ստատուսնը, կամ ԶԼՄ ներին տված հարցազրույցները: Ասեմ, որ սա ինչպես միշտ իմ անձնական կարծիքն է, իսկ մեր իրավապահներին էլ հիշեցնեմ, որ գաղափարների համար մարդուն բան չեն ասում:
Շատ դրական կվերաբերվեմ, եթե իմանամ, որ Հայաստանում էլի սկսել են լույս գողանալ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet