▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կուզեի, որ Արմենուհի Հովհաննիսյանի օրինակը ոգեշնչող լիներ մեր հայ աղջիկների համար

Ցավով պիտի նշեմ, որ վերջին տարիներին սկսվել է աղավաղվել իրական բարոյական կնոջ մասին հանրության պատկերոցումները:ԶԼՄ-երով կարծես միտումնավոր պրոպագանդում են մեղմ ասած բարոյապես աչքի չընկնող կանանց՝ նրանց դարձնելով իդեալ,երազանքի առարկա,երիտասարդության մեջ նորաձևություն թելադրող:

Արդյունքում նախկին վիրավորականից բառերից այժմ կոմպլիմենտ են դարձել стерва,sexy,bad girls և նմանատիպ արտահայտությունները:Հայ արդի իրականության մեջ կարծես բոլորովին ստվերի մեջ է մնացել իրական բարոյական կնոջ կերպարը:Դրա հետևանքով օր-օրի ավելանում է գլամուռացավով տառապողների,բադի շրթունքներով հայելու առաջ նկարվողների,ազատությունը գռեհկության հետ շփոթողների,գիշերային ակումբներում հարբող ու քարշ եկող աղջիկների բանակը:

Եվ այդ ստվերում մնացած իրական,բարոյական կնոջ կերպարը վեր հանեց , հանրությանն իր օրինակով ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը:

Նա ցույց տվեց թե ինչպիսին պետք է լինի,հավատարիմ ,ամուսնուն ոգեշնչող,գոտեպնդող,դժվարություններին անտրտունջ դիմակայող հպարտ կինը:

Նույնիսկ ամուսնու հասցեին հնչող քննադատությունների վիրավորանքների ժամանակ նրա դեմքից չպակասեց ժպիտը,չհուսալքվեց բաց ճակատով,խոհեմաբար կանգնեց նրա կողքին մինչև վերջ:Լինելով այդքան գեղեցիկ և բարձրաշխարհիկ,իր գեղեցկությունն ու խոհեմությունը ներկայացրեց հանճարեղ ձևով՝ պարզ և հասարակ: Շատ կուզեի հարգարժան Արմինեին տեսնեի նաև սկեսուրի և տատիկի կերպարի մեջ:

Շատ կուզեի, որ իր օրինակը ոգեշնչող լիներ մեր հայ աղջիկների համար,բոլորը լիեին իրենց ամուսիններին վստահություն ներշնչող,ուժ տվող,ընտանեկան անդորրը պահպանող,սիրող և սիրված ,չկոտրող ու առաջ մղող,հաստատ ձեր նմանների շնորհիվ մենք սարեր էլ շուռ կտանք:

 

Հարություն Մնացականյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more