▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սատարենք մետրոպոլիտենի աշխատակիցներին

Հարգելի հայրենակիցներ,

Մեզ հասած տեղեկություններով ևս մեկ աշխատանքային կոլեկտիվի ինքնասիրություն և սահմանադրական իրավունք է ոտնահարվել: Եվ ողջունելին այն է, որ մարդիկ կարողացել են ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և մեկ մարդու նման պայքարել իրենց իրավունքների համար:

Խոսքը Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մասին է:

Վաղը առավոտյան, ժամը 10:00-ին Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ/Մետրո Բարեկամություն/, կհավաքվեն Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որպեսզի իրենց բողոք դիմումը հանձնեն տնօրինությանը, և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիրին: 

Կոչ ենք անում բոլորին միանալ Մետրոպոլիտենի աշխատակիցներին, սատարել նրանց ու միահամուռ կերպով պայքարել մեր բոլորիս ոտնահարված իրավունքների համար:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more