▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սազական չէ` անկախ այն բանից, թե ինչքանով ես լցված թիրախ կառույցի դեմ

Երբ առողջ բանականությունն ու սթափ դատողությունն իր տեղը զիջում է հիստերիկ էքսցենտրիզմին ու կասկածելի հոգեկան առողջության մասին խոսող կեցվածքին կամ Սերգեյ Դանիելյանի նոր տեսաուղերձը «Դիվադադար+Եկեղեցի»

Երեկ Արման Սուլեյմանյանի կողմից youtube.com-ում տարածվեց դերասան Սերգեյ Դանիելյանի տեսանյութը «Դիվադադար+Եկեղեցի» վերնագրով: Հաշվի առնելով, թե ով է տեսանյութի գլխավոր հերոսը, արդեն կարելի էր պատկերացնել, թե ինչպիսին կլինի տեսանյութն իր բովանդակությամբ ... Սակայն ոչ, պարզվում է պարոն Դանիելյանը այս անգամ որոշել է ինքն իրեն գերազանցել ու դերակատարության էքսցենտրիզմը հասցնել մի այնպիսի հիստերիկ վիճակի, որ ակամա սկսում ես կասկածել նրա հոգեկան առողջության ու ադեկվատության վրա: Առաջին անգամը չէ, որ Սերգեյ Դանիելյանը հանդես է գալիս կրոնի ու եկեղեցու քննադատությամբ, թեև այստեղ քննադատությունը բառն ունի խիստ հարաբերական նշանակություն և այն ավելի շատ ցեխշպրտոցի է: Սակայն նախորդ դեպքերում գոնե փորձում էր տեսական հարցադրումների շրջանակի պահպանումով տեսաբան մտածողի պատրանք ստեղծել որպես մտավորական ու արվեստի գործիչ: Իսկ այս դեպքում դերասանն ուղղակի սեփական կարգավիճակն իջեցնում է շքամուտքային բամբասանքչի կնոջ, իր համար ասեմ ավելի հոգեհարազատ ձևով` մարմնավորած «Ջեմիկի» /տիպիկ հայաստանցի բամբասանքչի շարքային կնիկ, ով իրեն պատկերացնում էր անվանի բանաստեղծուհի/ մակարդակի: Ի վերջո չի կարելի նմանատիպ էժանագին քայլերով մի երկու ծափ ավելի վաստակել: Սազական չէ մշակույթի, արվեստի ու հատկապես բեմի մարդուն, անկախ այն բանից, թե ինչքանով է վերջինս լցված թիրախ կառույցի դեմ: 

 

Արսեն Լևոնյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more