Վերջին մի քանի օրվա ընթացքում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ֆեյսբուքում և որպես հետևանք նաև լրատվական դաշտում:
Հանրության կողմից այսպես կոչված՝ «Ֆեյքերի մասին օրենքի» նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո ի հայտ են գալիս նոր պերսոնաժներ՝ կենդանի ֆեյքեր: Նրանք սովորական շարքային, մանր-մունր պաշտոնիկներ զբաղեցնող չինովնիկներ են, որոնց անունից գրառումներ են կատարվում ֆեյսբուքում, հետո այդ գրառումները տարածվում են իրենց հովանավորության տակ գործող լրատվամիջոցներով: Իսկ ֆեյք են նրանք այն առումով, որ շեֆերն իրենց «ժերտվա» են տալիս հանուն ընդհանուր գործի, հետագայում նոր՝ չվարկաբեկված կենդանի ֆեյքով փոխարինելու ակնկալիքով:
Փաստորեն ոչ Տանզանիա գնալու կարիք եղավ, ոչ էլ ֆեյքային օֆշորներ ստեղծելու, մեր իշխանությունները ընտրեցին հնարամտությանը զոռ տալու առումով առավել հեշտ, բայց զուտ մարդկային առումով ամենաստոր տարբերակը: