▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենց բաներ չեն անում Կարեն Անդրեասյան ջան...Առանց իրավաբան մնալը կարող էր մեր վրա շատ ծանր նստել...

Այսօր ես ու Մարտիրոսյան Սամվելը մասնակցում էինք РТР-ի կազմակերպած հեռուստակամուրջի , որն նվիրված էր Հրաչյա Մարտիրոսյանի հետ կապված դեպքերին:

Մասնակցում էին նաև Հրաչյայի հարազատները: Միանգամից ասեմ, դուրս շատ եկան ռուսական կողմից մասնակցողների ադեկվատությունը և իրավիճակին տիրապետելը (հիմնականում)

Ցավոք սրտի, նույն չեմ կարող ասել մերոնց մասին: Ուղղակի զարմանալի էր լսել Հրաչյայի աներոջ շուրթերից, Հրաչյայի հերոս և մեծ հայրենասեր լինելու մասին խոսքերը, լավ էր, որ ռուսական կողմը դրան համարյա չարձագանքեց: Ես էլ աներոջը բան չեմ ասում, իր մեղքը չէ, այլ այն,ուռճացված իրականության, որ ստեղծվել էր մեր որոշ լրատվաֆեյսականների կողմից:

Իսկ ամենացավալին, որ հաղորդմանը պետք է մասնակցեր Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի աշխատակից Երանուհին, որն եթերը սկսվելուց երկու րոպե առաջ ուղղակի, առանց որևէ մեկին բան ասելու կամ զգուշացնելու, անհետացավ անհայտ ուղղությամբ, մեզ բոլորիս դնելով շատ անհարմար վիճակի մեջ:

Չեմ ուզում որևէ վիրավորական բան ասել, բայց սենց բաներ չեն անում, հարգելի ՄԻՊ Կարեն Անդրեսյան ջան.....Առանց իրավաբան մնալը կարող էր մեր վրա շատ ծանր նստել...


Տիգրան Քոչարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more