▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 7-ը Սիրիայի համար համաշխարհային աղոթքի օր է հայտարարված

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ը կլինի Սիրիայի խաղաղության համար աղոթքի համաշխարհային օր։ Հռոմի պապը խնդրել է բոլոր կաթոլիկներին, ինչպես նաև այլ կրոններ դավանող բարեգութ մարդկանց սեպտեմբերի 7-ին աղոթել Սիրիայի համար։ 

Արևմտյան  քրիստոնեական կայքերի փոխանցմաբ «Օգնություն դժվարության մեջ գտնվող եկեղեցիներին» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ էլ հենց այսօր մեկնարկում է   Սիրիայում խաղաղության հաստատման համար աղոթքի շաբաթը: Աղոթելու են, ոչ միայն Սիրիայում խաղաղության հաստատման համար, այլև  երկրների ռազմական միջամտության կանխման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more