«Հայաստանում ոչ թե մեծացել է երկսեռամոլների կամ նույնասեռականների թիվը՝ այլ ազատ է դարձել այդ մասին խոսելը»:
Այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով դեռահասների սեռական կողմնորոշման մասին՝ նման կարծիք է հայտնել սեքսապատոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Շահրամանյանի խոսքով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նույնասեռականությունն արդեն չի ընկալվում որպես հիվանդություն և ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ մյուս երկրներում:
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Սիրանուշ Անդերասյանը նշել է, որ ըստ գիտնականների հետազոտությունների՝ կան սեռական կողմնորոշման մի քանի վարկածներ, որոնք ապացուցված չեն, ինչպես` գենետիկ, սոցիալական:
«Ընտանիքում տաբուները, թերևս չեն կարող ազդել միասեռական կամ երկսեռական կողմորոշման վրա, բայց ընդհանուր սոցիալական միջավայրը մեծ նշանակություն ունի՝ մանավանդ դեռահաս տարիքում»,- եզրափակել է իր խոսքը հոգեբանը:
Սեքսապոտոլոգ. «Նույնասեռականությունն այլևս չի ընկալվում որպես հիվանդություն»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


