▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեր` առաջին հայացքից» դավաճանության է հանգեցնում

Հետազոտողները հարցումներ են անցկացրել և պարզել, որ «սեր` առաջին հայացքից» բնութագրումն այնքան էլ դրական բան չէ, հատկապես եթե դա վերաբերում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Հարցմանը մասնակցել են 5000 միայնակ տղամարդիկ և կանայք: Հարցված տղամարդկանց գրեթե 40 տոկոսը, երբ սիրահարվում է  առաջին հայացքից, խոստովանել է, որ դավաճանել է զուգընկերուհուն: Կանանց մոտ դավաճանության ցուցանիշը զգալի ցածր է:

Մասնագետները պարզել են, որ այն տղամարդիկ որոնք հավատում են «սեր` առաջին հայացքից» եզրույթին, 3 անգամ ավելի հաճախ են դավաճանում իրենց կանանց: Թերևս դրա բացատրությունն այն է, որ տղամարդիկ, որոնք արագ են սիրահարվում, կարող են դա բազմիցս անել: Բրիտանացի գիտնականները պնդում են. «Այն տղամարդը, որը սիրահարվում է հենց առաջին հայացքից, չի տարբերում սերն ու սիրահարվածությունը, դրա համար էլ ավելի հաճախ է դավաճանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more