▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեռական օրգան չունեցող տղամարդը 100 սիրուհի է ունեցել

Մեծ Բրիտանիայից 39-ամյա Էնդրյու Ուորդլը, որը ծնվել է առանց սեռական օրգանի, սպասում է տղամարդու արժանիքի վերկանգնման վիրահատության, որը պետք է ձևավորվի ձեռքի հյուսվածքներից:

Սակայն  այդ փաստը չի խանգարել, որ Էնդրյուն սեքսուալ հարաբերություն ունենա ավելի քան 100 կանանց հետ:

39-ամյա տղամարդը ծնվել է հազվադեպ համախտանիշով: Տղայի միզապարկը ձևավորվել է օրգանիզմից դուրս, իսկ տղամարդու արժանիքն ընդամենը մեկ ամորձիից էր բաղկացած:

Բժիշկները նորածնի միզապարկի հարցը լուծեցին, սակայն մյուս թերությունը վերացնել չկարողացան:

Տղայի 17-ամյա մայրը շուտով նրանից հրաժարվեց ու հանձնեց երեխային որդեգրման: Մանուկ հասակում Ուորդլը մի շարք վիրահատություններ տարավ երիկամների հիվանդության պատճառով: Առողջական մշտական խնդիրների համարվ նրան ձեռք էին առնում հասակակիցները:

«Ես երկար ժամանակ չգիտեի, որ իմ արատը հանդիպում է 20 մլն տղամարդուց մեկի մոտ: Առաջին անգամ այդ թերությունը գլուխ բարձրացրեց դեռահասության տարիքում, երբ հասկացա, որ չեմ ապրում այն, ինչ իմ տարեկիցներն են զգում»:

17 տարեկանում նա ընկերուհի ուներ: Չնայած ֆիզիկական թերությանը, երիտասարդները հանդիպում էին 4 տարի և անգամ ինտիմ հարաբերությունների մեջ էին:

«Իմ բախտը նրա հարցում բերել էր. նա ըմբռնումով էր մոտենում իմ վիճակին, իսկ ես էլ ամեն ինչ անում էի, որ նա գոհ մնար: Սակայն, նա միևնույն է, հեռացավ ինձանից, քանի որ նրան  պետք էր լիարժեք տղամարդ»:

Էնդրյուն կանացի ուշադրության պակաս չի զգացել,  փոխել է մի քանի մասնագիտություն, ճանապարհորդել Եվրոպայում:

«Ես քնել եմ ավելի քան 100 կանանց հետ: Որոշ հարաբերություններ ընդամենը մեկ գիշեր էին տևում, մյուսները` ավելի երկար: Ես բոլորին էլ ճիշտն էի ասում: Այն փաստը, որ կանանցից ինձ միայն սեքսն էր հարկավոր, ինձ ավելի գրավիչ էր դարձնում նրանց աչքում: Շատերը հասկանում էին իմ խնդիրը, սակայն` ոչ բոլորը: Իսկ մի անգամ, մի աղջիկ ապտակեց ինձ իմ պատմությունը լսելուց հետո»:

Ժամանակի ընթացքում Ուորդլն ավելի ու ավելի էր խորասուզվում  դեպրեսիայի մեջ ու մխիթարություն գտնում թմրանյութերում: Ինչ որ մի պահ նույնիսկ որոշեց ինքնասպան լինե:

«Ես երբեք չեմ դիմել բժիշկներին, քանի որ վստահ էի` ոչինչ չեն կարող անել; Այն ժամանակ  քույրս ինձ դուրս քաշեց անդունդից ու համոզեց դիմել մասնագետներին»:

Բժիշկները հետազոտեցին հիվանդին ու  եկան այն եզրահանգման, որ կարելի է վիրահատել ու սեռական օրգան ձևավորել ձեռքից վերցված հյուսվածքներից , նյարդային վերջույթներից ու մկաններից:

Բոլորովին վերջերս նման վիրահատություն է տարել 40-ամյա բրիտանացի Մուհամեդ Աբադը, որը սեռական օրգանից զրկվել էր 6 տարեկանում, ավտովթարի հետևանքով:

Էնդրյուի վիրահատությունը 3 փուլով կկայանա, որոնք կկատարվեն այս տարի: Վիրահատությունց հետո վերականգնվելուց հետ նա մտադիր է  նոր կյանք սկսել,  որպես լիարժեք տղամարդ:

 

Աղբյուրը` «Անկախ.com»

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more