▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեռական զսպվածությունը` հիվանդությունների պատճառ

Սեքսից հրաժարվելը կամ սեռական զսպվածությունը հաճախ է հանդիպում: Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող են լինել շրջաններ, երբ նա սեքսով չի զբաղվում: Բժշկական տեսանկյունից` ցանկությունները զսպելը վտանգավոր բան է, ընդ որում և կանանց, և տղամարդկանց համար: Այս դեպքում տղամարդկանց մոտ կարող են առաջանալ ֆիզիկական, իսկ կանանց մոտ` հոգեբանական խնդիրներ:

Երկար ժամանակահատվածով սեքսից  հրաժարվելը նրա համար խնդիրներ է ստեղծում. Կնոջ հոգեբանությունն այնպես է կառուցված, որ առանց ինտիմ հաճույքների և օրգազմի կինը դառնում է դյուրաբորբոք, կնոջ բնավորությունը փոխվում է ոչ դեպի լավը: Կինն իր ինտիմ խնդիրները սկսում է տեղափոխել շրջապատի հետ շփման դաշտ. նրա հետ խոսելը, շփվելը, տարբեր հարցեր քննարկելը դժվար է դառնում. նա դառնում է  ամենապարզ հարցերում քննադատող: Ընդ որում, հոգեբանական խնդիրները կարող են վերաճել ֆիզիոլոգիականի:
Հայտնի է, որ պարբերական սեքսը հրաշալի է միջոց է գինեկոլոգիական տարբեր խնդիրների լուծման համար: Հազվադեպ սեռական հարաբերություններ ունենալը կարող է առաջացնել հորմոնալ խախտումներ: Բացի դրանից, սեռական զսպվածությունը նաև կարող է հանգեսցնել հետագայում օրգազմ չզգալու:
Տղամարդկանց մոտ սեռական հարաբերության բացակայությանն այս աստիճան բացասական ազդեցություն չի ունենում, քանի որ նույնիսկ առանց սեռական շփման տղամարդու մոտ ինքնաբերականա սերմնաժայթքումներ են տեղի ունենում: Եթե տղամարդը երիտասարդ է, մինչև 25 տարեկան, երկար զսպվածությունը որևէ բացասական հետևանք չի ունենա:

Ավելի բարձր տարիքի տղամարդկանց մոտ սեռական զսպվածությունն անհետևանք չի անցնում: Սեքսուալ ֆունկցիաների վերականգնման համար հետագայում ժամանակ է պահանջվելու: 30-35 տարեկան տղամարդկանց մոտ սեռական զսպվածությունը կարող է առաջացնել միզասեռական համակարգի խնդիրների: Իսկ 35-ից բարձր տղամարդկանց մոտ սեքսով երկար ժամանակ չզբաղվելը կարող է հանգեցնել նրան, որ էրեկցիայի վերականգնման համար նա ստիպված լինի դիմել սեքսապաթոլոգի: Իսկ 55-ից բարձր տղամարդկանց մոտ 2-3 ամիս ընդմիջումը կարող է ինտիմ կյանքից առհասարակ զրկվելու  սպառնալիք դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more