Էս ազգը լրիվ ցնդել ա, լուրջ եմ ասում.
Երբ Գարիկ Մարտիրոսյանը կարա իրան իրավունք վերապահի ամբողջ աշխարհին հայտարարելու, որ Շերը ոչնչություն ա, էդ մեր ազգի համար նորմալ ա, բայց երբ ես Գարիկ Մարտիրոսյանին անվանում եմ խեղկատակ, բոլորը ինչ-որ շատ են սրտներին մոտիկ ընդունում: Էդ երևի նրանից ա, որ մարդիկ բացարձակապես տեղյակ չեն Գարիկ Մարտիրոսյանի գործունեության մասին: Հարգելիներս, խեղկատակը վիրավորանք չի, դա մասնագիտության անվանում ա:
Ոմանք էլ շատ լուրջ տոնով գրել են, թե' Շերն ո՞վ ա, Հայաստանը հիշո՞ւմ ա, իսկ Գարիկը հիշում ա: Դա էլ, ինչ խոս, տեղեկատվության անթույլատրելի պակասի արդյունք ա: Հարգելիներս, Շերը, որ Հայաստանին օգնում էր, դուք և Գարիկն ո՞ւր էիք: Շերը անգնահատելի օգնություն ա ցուցաբերել թե 88-ի երկրաշարժի ժամանակ, թե 90-ականների սկզբին: Նույնիսկ այցելել ա Հայաստան էդ տարիներին, հյուրանոցում էլ «կիպիծիլնիկով» տաքացրած ջրով ա լողացել:
Հ.Գ. Խեղկատակ.
1. Պալատում կամ բարձր իշխանական տներում ծառայող անձ, որի պարտականությունն Էր զվարճալի խոսքերով, կատակախոսություններով, սրամտություններով և այլ ծիծաղաշարժ արարքներով զվարճացնել իր տերերին կամ նրանց շրջապատի մարդկանց ու հյուրերին, ծաղրածու: 2. Կրկեսում կամ լարախաղացության ընթացքում զվարճալի խոսքերով, սրամտություններով կամ ծիծաղ առաջացնող շարժումներով Հանդիսականներին ուրախացնող խայտաճամուկ անճոռնի հագուստով անձ 3. Հին կատակերգություններում ծիծաղաշարժ անձ հերոս: 4. Անձ, որ ուրիշներին զվարճացնելու նպատակոզ կոտրատվում Է, զվարճախոսում, ծաղրածություն անում:
Ֆեյսբուք