▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց»-ի հին համալիրը կարող է քանդվել. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սրա համար նախադրյալներ է ստեղծում

Հետք․am-ը գրում էԵրեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաեւ որպես «կլոր շենք», կարող է քանդվել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սրա համար նախադրյալներ է ստեղծում:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, վերջերս հրապարակվել էր Կառավարության 2004 թ. 1616-Ն որոշման մեջ փոփոխություն անելու նախագիծը: Այլ կերպ ասած՝ գործադիրը ցանկանում է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից հանել «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Փոփոխություն անելու նախագիծը կազմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս տարվա հունվարի 22-ին Կառավարությունը հավանություն է տվել իր եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporacion America ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմանը: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով «Զվարթնոց» օդանավակայանը 2002-ի հունիսից 30 տարով հանձնվել է Էռնեկյանի հայաստանյան նորաստեղծ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը: Այս վերջին լրացմամբ Կառավարությունը համաձայնել է պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2067 թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ կոնցեսիայի ժամկետը երկարացվել է եւս 35 տարով:

5-րդ լրացման ստորագրումից հետո, որը կայացել է հունվարի 23-ին, ամենաուշը մինչեւ հունվարի 31-ը օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Կառավարությանը պետք է ներկայացներ օդանավակայանի մաստեր պլանը, որով նախատեսված է 425 մլն դոլարի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչեւ 2033 թ. ավարտը:

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն more