▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Դանիելյան, այնքան էլ վատ դերասան չեք, ձեզնից անտաղանդներ էլ կան

Երեկ կարդացի Սերգեյ Դանիելյանի հերթական գրառումը՝ առաջարկում եմ հայերեն «հեշտոց» բառը վերանվանել «դժվարոց» վերնագրով: 

Սերգեյ էնքան էլ վատ դերասան չեք, ձեզանից անտաղանդներ էլ կան, բայց ախր յոթ երգ գիտեք որից վեց ու կեսն սեքսի ու դրա հետ կապվածի մասին ա...

Գիտեմ ես նյութն եթե կարդաք պետքա մտքում ասեք, ախր դրա մեջ ամոթ բան չկա, ախր ամեն ինչ դրանիցա սկսվել,այ տենց եք անում,որ սեռական դաստիարակությունը մեր էրեխեքն YouTube-անման կայքերից են ստանում:Հա ճիշտ եք բայց եկեք համաձայնեք,որ էդ կրթությունն ձեզանից ստանալն էլ ՆՈՐՄԱԼ ՉԻ!

Ախր այ պարոն Դանիելյան, վաղը մյուս օրը երբ դուք արդեն էլ բեմում, հեռուստատեսությունում չեք երևա, իսկ դա հաստատ լինելու ա,Օրսոն Ուելսի դեպքում ա եղել անգամ,մի օր երբ մեր նոր սերունդն ձեր մասին կցկտուր բաներ կլսի իր ավագներից ու կփորձի ձեր մասին ինֆորմացիա գտնել ինտերնետում, կհանդիպի սրա ու սրա նման Սեքսոլոգիայի ժանրին վերաբերող նյութերի, էդ ժամանակ ինչ եք կարծում արդյո՞ք էդ սերունդն ձեզ կհամարի դերասանական արվեստի ներկայացուցիչ: Արդյո՞ք նրանք ձեր անձն դերասանի կամ թեկուզ TV-ի հաղորդավարի հետ են ասոցիացնելու...

Ես էլ էս օրվա սերունդի ներկայացուցիչ եմ: Երեկ Google-ում որոշեցի Օրսոն Ուելսի մասին ունեցածս ինֆորմացիայի պաշարն ավելացնել, ու հանդիպեցի նման հետաքրքիր աֆորիզմի, նա կարծես հենց ձեր ու ձեր նման «մտածող» մարդկանց մասին է ասել՝

Большинство людей достаточно воспитаны, чтобы не говорить с полным ртом, но их не смущает делать это с пустой головой.

Հ.Գ. Որոշեք ով է ձեր իդեալն, Գեորգի Կիմիչը թե՞ Օրսոն Ուելսը:

Գառնիկ Զաքարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more