▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը պատվիրել է թանգարանից հանե՞լ ազատամարտիկի նկարը

ԳԱԼԱ-ի թղթակիցը գրում է. «Ընկերուհուս հետ գնում եմ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Պատի պաստառներից մեկի վրա տեսնում ենք Շուշիի օպերացիայի 4 գծով հրամանատարների և դրանց առանձին ջոկատների հրամանատարների անունները, ապա դրա կողքին՝ Շուշիի հերոսամարտի մասնակիցների նկարները, դրանց ներքևում՝ դարձյալ գրված վերջիններիս անունները: Փորձում ենք անուն, ազգանունները կարդալ, համեմատել նկարների հետ, ճանաչել Շուշիի օպերացիայի մասնակիցներից ոչ թե մի քանիսին, այլ հնարավորինս շատ մարդկանց՝ գոնե այնքանով, որքանով որ թանգարանը կտա հնարավորություն: Պատին փակցված անուններից մի քանի անձանց նկարները չենք գտնում նկարների մեջ՝ Սերգեյ Հարությունյան, Ալբերտ Սարգսյանը, Արգամ Հարությունյան, Գրիգորի Գրիգորյան, Նվեր Չախոյան, Վալերի Հայրյան, Սերգեյ Թովմասյան, Արթուր Մալխասյան, Արկադի Սարգսյան: Հարցնում ենք՝ ինչու նրանց նկարներն էլ չեն փակցված: Թանգարանի աշխատակիցը պատասխանում է, որ որոշ մարդկանց նկարները չունեն: Հետո նկատում ենք, որ Քարվաճառի մարտի մասնակիցների նկարների պաստառի վրա ինչ- որ անցքեր են արված. այնպիսի տպավորություն է, որ այստեղից նկարներ են հանված: Աշխատակցուհին բացատրում է, որ այդտեղից նկարները հանել են, որ տանեն Հունաստան՝ ցուցադրության, հետո չեն փակցրել:

Շուշիի օպերացիայի մասնակիցների նկարների շարքում էլ ակնհայտորեն երևում էր, որ ինչ- որ նկար է հանված: Աշխատակցից հարցրեցինք՝ ինչ նկար է եղել այդտեղ, արդյոք դա էլ է ցուցադրության համար հանված եղել, սակայն վերջինս պատասխանեց, որ այդտեղ եղել է Նվեր Չախոյանի նկարը, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Շուշիի ազատագրման օրը եկել է թանգարան, ասել, որ հանեն այդ նկարը, քանի որ Չախոյանը փախել է մարտի դաշտից»:

ԳԱԼԱ-ն փորձել է Արցախյան հերոսամարտի մասնակիցներից պարզել, թե ինչպիսի մարտիկ է եղել Չախոյանը, և արդյոք թանգարանի աշխատակցի պատմածը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Օպերայի մոտ հացադուլի նստած ազատամարտիկ Կոլյա Քոչարյանը փաստում է, որ Նվեր Չախոյանը եղել է Աֆղանական ջոկատի հրամանատար, հրաշալի զինվոր: Նրա մարտական ընկերները, որ դարձյալ հացադուլի էին դուրս եկել, հաստատում են Քոչարյանի խոսքերը, զարմանում, թե ինչպես կարող էր Օհանյանը նման բան ասել: Հետո Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Վովա Առաքելյանն ասում է, որ իր նկարն էլ է հանվել թանգարանից, սակայն անգամ չի էլ փորձել պարզել, թե ինչու:

Զրուցել ենք նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի հետ` պարզաբանելու համար, թե ինչ է կատարվել իրականում «Աշխատողը ղալլաթ է արել, որ ասել է, ինչո ՞ւ եք դուք առաջնորդվում թանգարանի հսկիչների խոսքերով, առաջարկում եմ վաղն էլ ասուլիս հրավիրել հավաքարարների հետ և տեսնել, թե նրանք ինչ են ասում»: 

Հոդվածն ամբողջությամբ `այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more