▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզպետի ՍՊԸ-ում խախտումներ են հայտնաբերել, բայց «ջրել» են․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում լուսանկար է հրապարակել ու գրել է «Այսպես են «ջրում» տուգանքները ․ Ինչպես նախկինների բազմահազար չարաշահումները, այնպես էլ մեր օրերում ՊԵԿ֊ի ակտերի տուգանքները Նիկոլը ջրում է գրիչի մեկ շարժումով։
Օրերս հարկայինի աշխատակիցները իրականացնելով ծավալուն ստուգում, խախտումներ են հայտնաբերել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի «Անի տուր» ՍՊԸ֊ում։
Սակայն հերոս հարկատուն կանխել է ակտի գումարի բյուջե գնալը և օգտագործելով պաշոնական դիրքը չեղյալ համարել է տվել ՊԵԿ֊ի ակտը»,-գրել է Վարդան Ղուկասյանն ու նշել, որ մնացածի մասին պատմելու է  երեկոյան՝ ֆեյսբուքյան եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more