▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի ոստիկանապետը հերքում է և ասում. «Ուղեղներդ մի ծանրաբեռնեք...». galatv.am

galatv.am-ն, անդրադառնալով Aravot.am-ի տեղեկությանն այն մասին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները  խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը, եւ որ մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, նշում է, որ  ԳԱԼԱ-ի  լրագրողը ոստիկանությունից փորձել է պարզել, թե կա՞ արդյոք նման բան:

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է. «Իսկ ո՞վ է ասել, որ նման բան կա, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Գյումրի 6-րդ վարչության ոչ մի աշխատակից չի գործուղվել, թե ինչ խուզարկության մասին է խոսքը, ես չգիտեմ»:

Այսինքն ոստիկանությունը պաշտոնապես հերքու՞մ է տարածված տեղեկատվությունը. «Ես ասում եմ ու կրկնում, որ վարչության աշխատակից չի գործուղվել Գյումրի, դա արդեն հաստատում է այն, որ նման բան ուղղակի չի կարող լինել»,- արձագանքել է Աշոտ Ահարոնյանը:

ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն  իր հերթին հավելել է. «Ուղեղներդ մի ծանրաբեռնեք կայքերի անհեթեթ ինֆորմացիաների վրա»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more