▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում գլխատել են երկու հայի և գերիներին առաջարկել են ուտել նրանց գլուխները. galatv.am

galatv.am-ը գրում է, որ Իդլիբում գլխատել են երկու հայի: «DAASH»-ի (Իրաքի իսլամական պետության և Մեծ Սիրիա) իսլամիստները գլխատել են իրենց կողմից ձերբակալված երկու քրիստոնյաների` Դեյր-Հասսան գյուղից երկու հայի: Այս մասին հաղորդում է MCN-ը` հղում կատարելով հայերի հետ գերի ընկած, սակայն փախուստի դիմած քրդերին: Համաձայն Ishtar TV-ի` «DAASH»-ի կողմից առևանգված, սակայն փախուստի դիմած 10 քրդերը վերադարձել են հայրենի տուն` Հալեպ: Ռաշիդ Արիֆը` փախստականներից մեկը, պատմել է, որ երկու հայի իսլամիստները ճամբար են հասցրել և մեկ շաբաթ փակի տակ են պահել: Մեկ շաբաթից նրանց դուրս են բերել, ինչից հետո նրանց ոչ ոք կենդանի չի տեսել: Այնուհետև առևանգիչներից մեկը մնացած բանտարկյալներին բերել է մի տուփ ու առաջարկել է բացել և ուտել տուփի պարունակությունը: Երբ առևանգվածները բացել են տուփը, նրանք հայտնաբերել են հայերից մեկի գլուխը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more