▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուն չէ, Տարո'ն. Աբովյան փողոցի տաղավարները վերադառնում են

Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում հուլիսի 11-ին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել:

Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր: Այն նորից ծառայելու է ինչ որ սրճարանների և սեփականատերերի՝ փակելով քաղաքի հիմնական ճեմուղին:

Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա այդ տարածքում:

Փաստորեն Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից և տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից:

Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա:

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more