▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի համար Ռոբերտ Քոչարյանը կղզի չի գնել

էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կղզի է գնել հարսի` երգչուհի Սիրուշոյի համար:

Լուրը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս թեմայով որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա:

«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- esyes.am-ին  Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանն է ասել  ու հավելել, որ իրենք սովորաբար չեն մեկնաբանում նման լուրերը, քանի որ դա դուրս է իրենց ստեղծագործական նորությունների սահմանից: Այնուամենայնիվ, Արևիկը հստակեցրել է, որ լուրն անիրական է և փոխանցել է Սիրուշոյի պատասխանն, ըստ որի` լուրն անհեթեթ է և չի համապատասխանում իրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more