▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիում մարզիկներին 100 000 պահպանակ է բաժանվել

Ըստ ամերիկյան Huffington Post առցանց պարբերականի` օլիմպիական ղեկավարությունը Սոչի-2014 Օլիմպիադայի ընթացքում մարզիկներին 100 000 պահպանակ է բաժանվել: 

Ընդհանուր առմամբ Սոչի է ժամանել 2800 մարզիկ, ստացվում է, որ կազմակեպիչները 16 օր տևող Օլիմպիադայի ընթացքում յուրաքանչյուր մարզիկի համար նախատեսել են 35 պահպանակ, այսինքն` օրական 2 պահպանակից քիչ ավելի շատ:

Ընդ որում` պահպանակները դրված են հյուրանոցների ճեմասրահներում, ինչպես դրված կլինեին սովորական կոնֆետները:

Ի սկզբանե անլուրջ թվացող նախաձեռնությունը առաջին անգամ չէ, որ  կիրառվում է Օլիմպիադայի ժամանակ:  

Այս տարվա օլիմպիական կազմակերպիչներին  նույնիսկ չի հաջողվել 100 000 պահպանակներով ռեկորդ սահմանել, քանի որ 2012 թվականին Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիադայի ժամանակ մարզիկներին բաժանված պահպանակների քանակը 150 000 էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more