Կապանի «ՍՈՍԻ» հեռուստաընկերության փոխանցմամբ` եղանակները հենց տաքանում են, Կապանի Չարենցի փողոցը մարդաշատ է դառնում: Գետափնյա հատվածով զբոսնելը հատկապես երեկոյան ժամերին շատերի սիրած զբաղմունքն է:
Հաստաբուն, սաղարթախիտ սոսիներն են այս փողոցի ամբողջ հմայքը, որոնք մարզկենտրոն այցելած զբոսաշրջիկների ուշադրությունից անգամ չէին վրիպում: Կապանի կոմունալ ծառայության իրականացրած էտման արդյունքում ներկայումս Չարենցի փողոցը կարծես կորցրել է իր երբեմնի հմայքը:
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ ծառերը հենասյուների են վերածվել:
Մանրամասները` «ՍՈՍԻ» ՀԸ-ն տեսանյութւոմ
)