«1in.am»-ը տեղեկացնում է , որ երեկ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեկնել է Գորիս: Նա այցելել է եղբոր գերեզմանին, որտեղ մնացել է մոտ երկու ժամ: Երևանից, Ղարաբաղից նրան դիմավորելու են եկել ընկերները, զինվորները և բարեկամները:Արտակ Բուդաղյանին դուրս են գրել հիվանդանոցից և վերականգնման համար քսան օր տվել:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը որոշել է Գորիսի իր տունը վաճառել: Ավելին` նա ներկայում ևս շարունակում է ճնշումները. հիմա էլ ստիպում է Գորիսի ալրաղացի տնօրենին գնել իր տունը:
Հքդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների հետևանքով տեղում մահացել է Ավետիք Բուդաղյանը, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: