▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշանիկ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ.«Մարդը չի կարող ծնվել միայն ՀԱՄԵՂ ՈՒՏԵԼՈՒ և ՓԱՓՈՒԿ ՔՆԵԼՈՒ համար»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ   հարցերին պատասխանում   «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն   է Ձեզ ամենից  շատ զայրացրել և ո՞րըզվարճացրել:

 - Զվարճացրել է այն, որ  մի անգամ ռադիոյի գովազդ էինք տեղադրել տաքսիներից մեկի  վրա, հաջորդ օրը ես իմացա, որ այդ տաքսի ծառայությունն իմն է:

 -  Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

-  Զարմանալի է, բայց փոքր ժամանակ ես վախենում էի մահվանից, գիշերներն արթնանում էի և լսում մայրիկիս շնչառությունը, և այդպես ամեն գիշեր:

 -  Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

- Ես կարողանում եմ ներել, բայց ոչ մոռանալ: Եթե թշնամիները կարողանային ներել իրար, ապա ընկերներ կդառնային:

 - Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

- Նման մարդկանց ընդհանրապես չեմ վերաբերվում:

- Ի՞նչ է Ձեզ համար փողը:

 -  Փողն ինձ համար գիտելիք ստանալու միջոց է, ճանապարհորդելու հնարավորություն, համաշխարհային քաղաքակրթությունն ու մշակույթը ճանաչելու միջոց:

    -Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել

 մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

-  Կարծում եմ` մայրս, իսկ եթե հնարավոր լիներ կյանքս տալ 2 հոգու փոխարեն, ապա երեխաներս  կլինեին:

- Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ 

հիշողություն, ո՞րը դա կլիներ:

-  Ապրածս կյանքից ոչ մի րոպե իր դժվարություններով և ուրախություններով հանդերձ չէի ջնջի հիշողությունիցս:

- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

- Ծնողներս, երեխաներս, ընկերներս:

- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. 

Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

 - Նրանք, ովքեր կան իմ կյանքում և եղել են, ահա այդ ամենն է իմ հարստությունը, կյանքի բեռը` վաստակված արյամբ և արցունքներով, ահա այդ ամենը ես կտանեի հետս մյուս կյանք:

Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից 

ո՞րն եք նախընտրում:

-  Մեկն առանց մյուսի արդյունավետության չի կարող հանգել. դա մեկ ամբողջական հասկացություն է:

- Կա՞ այնպիսի  հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք 

ընտրել եք որպեսկյանքի ուղեցույց:

- Աստվածաշնչից. Մարդականց հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին:

- Եթե ռեփեր լինեիք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

-  Ես կերգեի ազատության մասին, այն մասին, որ մարդը պետք է չլինի հանգամանքների ստրուկը: Մեզնից յուրաքնչյուրը ծնվում է  նրա համար, որպեսզի իրեն և իր շրջապատող աշխարհը դարձնի ավելի լավը, մարդը չի կարող ծնվել միայն նրա համար, որ համեղ ուտի և փափուկ քնի, և թռչունների նման չձգտի բարձրության:

-Գիրք կամ ֆիլմ, որը հեղափոխել է Ձեր մտքերը:

- Дж.Лондон " Белый клык":

 Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more