▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուտով փողոցը, հրապարակը ակտիվ գործողությունների մեջ կմտնի»․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ «իշխանությունները հասել են իրենց վերջին հանգրվանին՝ վերջակետին, այլ տեղ չունեն ո՛չ փախուստի, ո՛չ խուսափելու»։ «Ամբողջությամբ լծված ենք այդ առաքելությունն իրականացնելու, մեր միասնական ջանքերով հաստատելու մեր գոյության իրավունքը, պատվով առաջ գնալու․․․ Մեզնից ակնկալում են՝ ի վերջո ե՞րբ է փողոցը, հրապարակը ակտիվ գործողությունների մեջ մտնելու։ Կմտնի, շատ շուտով։ Մանրակրկիտ կերպով գործում ու աշխատում ենք այդ ուղղության համար։ Ուրախ եմ, որ այս ընթացքում բոլոր իմաստներով, զանազան խմբեր իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցություն ունենալու այս նվիրական գործին»,- նշել է նա։

***

«Այսօր տեսնում ենք sms-ներով կառավարվող իշխանություն, մեկ մարդու պաշտամունքի իշխանություն․ ինքը վախկոտ լինելով, իր շուրջն էլ հավաքված են վախկոտները»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքով՝ «չարիքի» շուրջը հավաքվածները վախենում են նյութականը կորցնել, բաժին հասած ավտոմեքենաները կորցնել, իշխանության գայթակղությունները կորցնել․ «Մի՛ վախեցեք։ Ձեզ կյանք տվողը ձեր կառավարիչը չէ, մեր Տեր Աստվածն է, ժողովուրդը։ Եթե գնահատելու լինենք այսօրվա իշխանության որակը, փողի ու իշխանության պաշտամունքի իշխանություն է»,- նշել է նա։

***

««Խաղաղության պայմանագիր» կոչվածի ոչ մի տողը բացահայտված չէ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթներին․ «Չարիքն անընդհատ խոստանում էր, որ բացահայտ կխոսի ժողովրդի հետ, կներկայացնի։ Տեղյակ չենք ոչնչից։ Սա վկայում է այն չարաղետ իրականության մասին, որի մեջ ապրում ենք»,- նշել է նա։

***

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին հրավիրում է հանդիպման։ «Որպեսզի տեղեկություններ փոխանցի, թե ինչ է տեղի ունենում սահմաններին։ Տեղեկություններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ հրապարակային՝ ժողովրդին։ Սա իր պարտականությունն է»,- նշել է շարժման առաջնորդը։ Վերջինիս խոսքով՝ եթե չարձագանքի կոչին, կնշանակի, որ «ԶՈՒ գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու և իշխանություն ունենալու տիրույթում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more