▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպունգ Բոբը (Спанч Боб) համասեռամոլություն է քարոզում

Հարցրե՛ք Ձեր երեխային, թե ով է իր ամենասիրելի հերոսը: Զարմանալի չի հնչի, եթե նա պատասխանի, որ դա Բոբ անունով սպունգն է (Սպանչ Բոբը): Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի մուլտսերիալներից մեկը ողողել է ողջ աշխարհը. չէ՞ որ ինչպես մուլտսերիալի երաժշտության մեջ է հնչում Սպանչ Բոբը «մշտապես և ամենուրեք հաղթանակող է»:

Այս չափազանց գունեղ սերիալը պատմում է ծովափնյա Բիկինի Բոտտոմ քաղաքում ապրող ծովային Բոբ «Քառակուսի Շալվար» անունով սպունգի և իր ընկերների արկածների մասին: Բոբ սպունգի լավագույն ընկերը վարդագույն ծովային աստղն է՝ Պատրիկ անունով, որի մտավոր ունակությունները շատ սահմանափակ են: Պատրիկ աստղի ամենահայտնի մեջբերումը սարսափելի ու տարակուսելի պատմությունն է աքցանի մասին, որը հնչում է հետևյալ կերպ.

«Ես կպատմեմ քեզ մի պատմություն: Այն կոչվում է «Տգեղ աքցանը»: Ժուկով-ժամանակով ապրում էր մի տգեղ աքցան: Նա այնքան տգեղ էր, որ իր արտաքինով սպանում էր բոլորին: Վերջ»:

Սպունգ Բոբը համասեռամոլ է

Ամերիկայի քրիստոնյաները (Ընտանեկան հարցերով խորհուրդը) մեղադրել են Բոբ «Քառակուսի Շալվար» Սպունգին համասեռամոլություն քարոզելու մեջ: Փորձենք պարզենք՝ արդյոք դա համապատասխանում է իրականությանը: Նախ հարկավոր է նշել, որ Բոբ Սպունգն ապրում է «տղամարդկանց աշխարհում», որտեղ կանայք տեղ չունեն կամ կանայք ներկայացված են հնարավորինս տգեղ ու բացասական կերպարների տեսքով:

Նա գրեթե ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ վարդագույն ծովային աստղ Պատրիկի հետ, միշտ ներքնազգեստով է: The Wall Street Journal-ի պնդմամբ Սպանչ Բոբը կարող է իրականում հոմոսեքսուալ լինել, քանզի սպունգն ու իր ծովային ընկերը գրեթե միշտ ձեռք ձեռքի բռնած են ու ակնհայտորեն համակրում են միմյանց: Բ

ացի այդ, ամերիկյան հրատարակչությունները ներկայացնում են այնպիսի տվյալներ, համաձայն որի՝ բոլոր խաղալիքները կամ այլ ատրիբուտներ, որոնք ստեղծված են Սպանչ Բոբի ու Պատրիկի կերպարանքով, մեծ պահանջարկ են վայելում բազմամշակութային արժեքները կրողների շրջանակում:

Մեկ այլ կերպար՝ Սկվիդվարդը, Սպունգ Բոբի հարևանը, աշխատում է վերջինիս հետ միասին մի ճաշարանում: Հոմոսեքսուալին բնորոշ առանձնահատկություններով նա նույնիսկ գերազանցում է գլխավոր հերոսին: Օրինակ, լոգանք է ընդունում մի ծիծաղելի գլխարկ գլխին, հետաքրքրված է կոսմետիկայով (հաճախ դեմքի մաշկի համար առաջարկվող դիմակներ է դնում), շրջապատում է իրեն կենցաղում կանացի իրերով…

Ընդհանրացնելով վերը նշվածը՝ եզրահանգում ենք, որ Սպունգ Բոբը խաբուսիկ մի հրապուրիչ կերպար է համասեռամոլ ենթամշակույթի:

Աղբյուրը՝  ter-hambardzum.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more