▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջանառվող կարծիքները` կապված Ամենայն Հայոց Հայրապետի անձի հետ, սուտ են և անհիմն

Շրջանառվող կարծիքները` կապված Ամենայն Հայոց Հայրապետի անձի հետ, միանշանակ սուտ են, անհիմն և սրիկաներին հատուկ: Բոլոր նրանք, ովքեր բախվել են Հայոց Հայրապետի արդար և շիտակ մոտեցմանը, որ ծառայում է միմիայն Հայաստանյայց Եկեղեցու շահին, ի շինություն Մայր Աթոռի և ի վայելումն հայոց ազգի, այսօր դարձել են բանսարկու և քարկոծող... Ազնիվ հոգին, ազնիվ զգացումներ ու նպատակներ ունեցող մարդը երբեք իրեն թույլ չի տա նման վերաբերմունք: Կուզեմ հատուկ շեշտել, որ այս ամենի նպատակը` Հայոց Եկեղեցուն իր առաքելությունից շեղելն է, ինչպես նաև խոչընդոտներ ստեղծել այն բոլոր ծրագրերի կենսագործման ճանապարհին, որոնք Ամենայն Հայոց Հայրապետն իմաստուն կերպով և հետևողականորեն իրականացնում է` բարվոք լուծում տալով Հայոց Եկեղեցու կյանքում դեռևես 1910-ական թվականներից ծագած բազում կենսական խնդիրներին:

Եվ բնական է, որ այնտեղ, որտեղ մերժվում են անձնական ու խմբակային շահերը` վայնասուն է բարձրանում և վայրահաչություններ են տարածվում: Ամենայն Հայոց Հայրապետը կարգ ու կանոն է հաստատում Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ ծուխերում, կարգ ու կանոն, որ ծառայում է միմիայն Հայոց Եկեղեցու և մեր ազգի կենսական շահերին: Այս ձգտումն են ունեցել երջանկահիշատակ Խորեն Ա, Գևորգ Զ, Վազգեն Ա և Գարեգին Ա Հայրապետները: Այս ձգտումն է կենսագործում ներկայիս Ամենայն Հայոց Հայրապետը: Դե, ով առողջ միտք ունի թող հասկանա, թե ինչ է դա նշանակում, և ով կարող է նման կարգավորությանը դեմ լինել, այդ ամենի դեմ ստորաբար պայքարել:

 

Տեր Ասողիկ Կարապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more