▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապօգնության մեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 19:40-ի սահմաններում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է:

Ըստ կայքի՝ ճանապարհը եղել է առանց արտաքին լուսավորության, երկաթե արգելապատնեշների վրա բացակայել են լուսաին փարոսիկները, իսկ կովի տերն էլ կայքի հետ զրույցում ասել է. «Ամեն օր իմ «Զազո» կովին տանում եմ նշված հատվածով, քանի որ թույլատրելի է, երկու կողմերում էլ տեղադրված է հատուկ նշան, որ այդ վայրով հնարավոր է տեղափոխել խոշոր եղջերավոր անասուն:

Եթե արտաքին լուսավորությունն ու լուսային փարոսիկիները լինեին, ապա դեպքը տեղի չեր ունենա: Ես էլ եմ վարորդ, ես էլ եմ հասկանում, որ Honda-ի վարորդը այդքան էլ մեղք չունի:

Իմ «Զազո» կովի մահվան մեջ ես մեղադրում եմ պատկան մարմիններին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկում նշված հատվածն ապահովեն արտաքին լուսավորությամբ ու լուսային փարոսիկներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more